30/06/2020 11:43
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով վերջիններիս կենսաթոշակի ապահովման նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագիծը։
Ընդդիմադիր խմբակցությունները ներկա չէին նիստին։
Ըստ նախագծի, պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի երեք դատավորի, մասնավորապես` Հրանտ Արայի Նազարյանի, Ֆելիքս Պապինի Թոխյանի և Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ կկատարվեն։
Դատավորներին կնշանակվի կենսաթոշակ, որը նախատեսված է ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով (12 տարի պաշտոնավարում)։
ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջարդումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը կառավարության, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից։