30/06/2020 18:18
Լրատվական «Amad News» պորտալի ղեկավարին մահապատժի են դատապարտել
Լրատվական «Amad News» պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը, որը կասկածվում է արտասահմանյան հետախուզությունների հետ համագործակցության և հակակառավարական գործունեության համար, Իրանում դատապարտվել Է մահապատժի: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«Նա դատապարտվել է մահապատժի», - նրա խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:
Իսմայիլին նշել է, որ վճիռը վերջնական չէ, ինչը նշանակում է, որ այն կարող է բողոքարկվել:
IRNA գործակալությունը հոկտեսմբերի 14-ին հրապարակել էր տեղեկատվություն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի կողմից Զամի ձերբակալման մասին: Նա մեղադրվում է հակակառավարական գործունեության և Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզությունների հետ համագործակցության համար:
Զամը հայտնի է որպես իրանցի լրագրող և ակտիվիստ, որն իր գործունեությունը վարում էր արտասահմանյան երկրներից:
Նրա մշտական բնակության վայրը համարվում էր Ֆրանսիան: Նա առանձնապես ակտիվորեն զբաղվել է 2017-2018 թվականներին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների լուսաբանմամբ: