30/06/2020 16:24
Կարեն Անդրեասյանն ու Գագիկ Ջհանգիրյանը համապատասխանում են ՍԴ նախագահի համար առաջադրվող պահանջներին․ Պատգամավոր
Գագիկ Ջհանգիրյանը համապատասխանում է ՍԴ նախագահի համար սահմանված պահանջներին, այլ հարց է՝ կառաջադրվի՞ նրա թեկնածություն, թե՞ ոչ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
«Տարիքային ցենզ կա։ Գագիկ Ջհանգիրյանը քառասունն անց անձ է, ունի կրթություն, եթե պահանջներով եք հարցնում, բնական է՝ ինքը համապատասխանում է պահանջներին, այլ հարց է՝ կառաջադրվի՞ նրա թեկնածություն, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր ունեն գիտելիքներ, որոնց կարող են որպես թեկնածու առաջադրել», - ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում է նաև ՍԴ նախագահի պաշտոնի համար նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի անունը՝ Բաղդասարյանն ասաց․
«Ինքն էլ կարող է թեկնածու լինել, որովհետև տարիքային ցենզը քառասուն տարեկանն է, որոշակի կրթություն է պահանջվում և աշխատանքային փորձ, որոնք իրենք ունեն»։