30/06/2020 10:28
«Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման փաստերով հանցագործության մասին հաղորդում ներկայացրին գլխավոր դատախազություն (Տեսանյութ)
Իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատազություն գրավոր հաղորդում ներկայացրին։
«Խոսքը վերաբերում է շուրջ երկու տարի առաջ սկսված՝ ՍԴ լիազորությունների յուրացմանը և այդ ընթացքում իրականացված ամբողջ գործընթացին։ Իշխանությունը կազմակերպված ձևով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ», - դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Նա նշեց, թե մի շարք ոտնձգություններ են եղել ՍԴ-ի նկատմամբ.
«Այդ ամենին հաջորդեց այս վերջին՝ սահմանադրության փոփոխությունները, և այսօր էլ ԱԺ-ում պետք է արտահերթ նիստ գումարվի, որի ընթացքում պետք է փորձեն իրենց փնթի աշխատանքը սրբագրել, որովհետև ՍԴ մասին սահմանադրական օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չի իրականացվել»։
Բաբայանն ասաց նաև, որ պաշտոնական լիազորությունների անցման հոդվածով ևս հաղորդում են ներկայացրել.
«Դա վերաբերում է այս ամբողջ գործընթացների ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումներին»։