30/06/2020 12:34
Գերագույն Ռադայում Զելենսկուն անվանել են Ուկրաինայի վերջին նախագահ
Գերագույն Ռադայի պատգամավոր, «Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է, որ Ուկրաինան մոտ է խորհրդարանական երկիր դառնալուն, որի կապակցությամբ Վլադիմիր Զելենսկին կարող է դառնալ երկրի վերջին նախագահը: Այս մասին հաղորդվել է կուսակցության կայքում:
Մեկ տարի առաջ նախագահի ընտրություններում Զելենսկուն, որը «շատ բան խոստացավ ժողովրդին», աջակցում էին ուկրաինացիների երեք քառորդը, բայց նրանց մեծ մասն արդեն հիասթափված է իշխանությունների գործողություններից: