30/06/2020 13:08
Մենք չենք հրաժարվել այն մտքից, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է. Իմքայլական պատգամավոր
Հաճախ հարց է հնչում, թե ինչու հրաժարվեցինք հանրաքվեի տարբերակից, և ՍԴ փոփոխություններ իրականացվեցին Ազգային ժողովի կողմից: Մեր խոսքն են հնչեցնում՝ «Բա դուք չէի՞ք ասում, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է»: Մենք այսօր էլ շարունակում ենք պնդել, որ հանրաքվեն լավագույն տարբերակն է, ԱԺ արտեհրթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
«Մենք չենք հրաժարվել այն մտքից, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է: Բայց այն մարդիկ, ովքեր հարցնում են, թե ինչու այս պայմաններում չէր կարելի հանրաքվե անել, երևի ուղղակի տեղյակ չեն, թե ՀՀ-ում ինչ է կատարվում կամ ձևացնում են, թե տեղյակ չեն», - ասաց նա:
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագիծը։
Ընդդիմադիր խմբակցությունները ներկա չէին նիստին։