30/06/2020 12:06
Ժնևի ավտոսրահը չեղարկվում է ևս մեկ տարով
Հաջորդ տարի՝ 2021-ին, Ժնևի միջազգային ավտոսրահը չի կայանա, ինչպես ընթացիկ տարում: Համապատասխան որոշումը կազմակերպիչները կայացրել են կորոնավիրուսային համաճարակի հետ կապված:
«Ցուցահանդեսի մասնակիցներից շատերն ասում են, որ գուցե նրանք չեն մասնակցի 2021 թվականի ցուցադրությանը, և որ նրանք կցանկանան մասնակցել 2022-ին ... Մենք հրաժարվեցինք 2021 թվականի ավտոսրահի կազմակերպման գաղափարից», - ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:
Ցուցադրությունը պետք է տեղի ունենար 2021 թվականի մարտին: