30/06/2020 19:30
Ղազախստանում COVID-ից մահացածներին այսուհետ սովորական գերեզմանոցներում կհուղարկավորեն
Ղազախստանում կորոնավիրուսային վարակից մահացածներին այսուհետ սովորական գերեզմանոցներում կհուղարկավորեն, ասել է երկրի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը:
Ավելի վաղ Ղազախստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածներին կարելի էր հուղարկավորել միայն հատուկ այդ նպատակով առանձնացված տարածքներում:
«Կարևորը բնակչության համար մնում է հանգուցյալի թաղման կարգը: Որոշ փոփոխություններ են մտցվել․ հուղարկավորությունը թույլատրվում է ցանկացած գերեզմանոցում իրականացնել՝ միայն շատ խիստ հիգիենիկ և սանիտարահամաճարակաբանական պայմանների պահպանմամբ», - ասել է Ցոյը մամուլի ասուլիսի ընթացքում։
Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 21,8 հազար դեպք, մահացել է 188, ապաքինվել՝ ավելի քան 13 հազար մարդ։