30/06/2020 16:38
ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ արտահանման սահմանափակումները խստացրել է
Միացյալ Նահանգները Ռուսաստանի, Չինաստանի և Վենեսուելայի դեմ արտահանման սահմանափակումները խստացրել է:
Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի համապատասխան փաստաթուղթը Արդյունաբերության և առևտրի նախարարությունը հրապարակել էր դեռ ապրիլին։ Երեկ այն մտել է ուժի մեջ:
Նոր կանոնները վերաբերում են Ռուսաստան, Չինաստան և Վենեսուելա արտահանման արտոնագրերի տրամադրմանը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: Այդպես, ցանկում ընդգրկվել են տասնյակ նոր դիրքեր գործիքային և մեքենաշինության, հեռահաղորդակցման, ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների ոլորտներից, ներառյալ տարածությունը, նաև սենսորներ, լազերներ և այլ սարքավորումներ: Այդպիսի սարքավորումների արտահանման համար կպահանջվի ամերիկյան իշխանությունների հատուկ թույլտվությունը:
Իր որոշումը գերատեսչությունը հիմնավորել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ, որի համաձայն Մոսկվան և Պեկինը «աջակցում են բռնապետությանը Վենեսուելայում և ձգտում են ընդլայնել ռազմական կապերն ու ռազմական վաճառքները ամբողջ տարածաշրջանում»: