30/06/2020 12:00
Ճգնաժամը հասավ ՍԴ. այսօր նախատեսված նիստերը տապալվել են
Սահմանադրական դատարանի պատմության մեջ առաջին անգամ ՍԴ նիստը չի կայացել: Այսօր նախատեսված աշխատակարգային և լիագումար նիստերը չեն կայացել, քանի որ քվորում չի ապահովվել:
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը՝ նշելով, որ նիստին մասնակցել է 4 դատավոր:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի և իշխող մեծամասնության կողմից երկու տարի հայտարարվող Սահմանադրական դատարանի ճգնաժամը իրականություն դարձավ հենց իշխանության գործողությունների արդյունքում: