30/06/2020 10:34
Ղազախստանի հարավում բենզինով տարան և բեռնատար երկաթուղային պլատֆորմը դուրս են եկել ռելսերից և բռնկվել
Բենզինով տարան և բեռնատար երկաթուղային պլատֆորմը դուրս են եկել ռելսերից Ղազախստանի Ժամբիլսկու շրջանում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նուրսուլթան Նուրախմետովին:
Նա նշել է, որ երկու վագոնները շրջվել և ռելսերից դուրս են եկել Շոկփար կայարանում:
Պատահարի հետևանքով նավթամթերքի արտահոսք է տեղի ունեցել, որին հաջորդել է բռնկումը, որի ընդհանուր մակերեսը 600 քմ է:
Հրշեջները մարել են հրդեհը: