30/06/2020 20:00
Իսպանիան կթույլատրի մուտքը երրորդ երկրների մի շարք քաղաքացիների համար
Իսպանիան ընդլայնել է այն քաղաքացիների ցուցակը, որոնք կկարողանան երկիր մուտք գործել հուլիսի 1-ից, նույնիսկ եթե նրանք հանդիսանում են այն երրորդ երկրների քաղաքացիներ, որոնց համար ԵՄ-ն չի բացել սահմանները:
Խոսքն ուսանողների և բարձր որակավորում ունեցող մասնագետների մասին է:
«Ինչ վերաբերում է նոր կատեգորիաներին, նպատակահարմար է համարվում ներառել կեցավայրի կամ (Եվրամիության) անդամ երկրների ու Շենգենյան գոտուն ասոցացված երկրների կողմից տրված երկարաժամկետ այցագրերի տերերին: Հետևաբար, անհրաժեշտ չի լինի ապացուցել, որ նրանք ուղևորվում են անմիջապես բնակության վայր: Ուսանողները: Բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնց աշխատանքն անհրաժեշտ է և չի կարող իրագործվել հեռավար», - ասված է ՆԳՆ-ի հրամանում:
Հրամանն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից:
Իսպանիան ԵՄ-ի և Շենգենյան գոտու երկրների քաղաքացիների համար սահմանները բացել Է հունիսի 21-ից: