30/06/2020 16:54
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևանում և կասեցումներ՝ ՀՀ տարբեր մարզերում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում:
Ստուգայցերի և կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում:
Պարետի որոշմամբ տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ ՀՀ տարբեր մարզերում, նաև՝ Երևանում: Մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանում 24 ժամով կասեցվել է շինանյութի մի շարք խանութների, իսկ Գյումրիում՝ բենզալցակայանների գործունեություն:
Նշված վայրերում արձանագրված հիմնական խախտումները դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունն է:
Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է: