01/07/2020 18:50
ԱՄՆ-ն կլինիկական փորձարկումների համար հաստատել է COVID-19-ի դեմ 4 պատվաստանյութ
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի հսկողության վարչությունը (FDA) կլինիկական փորձարկումների համար հաստատել է COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 4 տարբերակ, հայտնել է վարչության ղեկավար Սթիվեն Հանին:
«Կլինիկական փորձարկումների անցման համար 4 պատվաստանյութ է հաստատվել… Եվս վեցն ուսումնասիրման փուլում է»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱՄՆ-ում հունիս ամսին տեղի ունեցած զանգվածային ցույցերի և համավարակի դեմ սահմանափակումների չեղարկման ֆոնին կտրուկ մեծացել է կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը: