01/07/2020 18:10
Լեհաստանում COVID 19-ի դեպքերի թիվը հասել է 34 755-ի
Լեհաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը աճել է 382-ով՝ հասնելով 34.775-ի, հայտնում են երկրի Առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարության տվյալով՝ նույն ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Մահացողների ընդհանուր թիվը կազմել է 1 477:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի հետ կապված Լեհաստանում հոսպիտալացվել է 1923 մարդ, նրանցից 78-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերին, 83 933-ը կարանտինում է, ապաքինվել է 21 791 պացիենտ: