01/07/2020 11:28
Facebook-ն արգելափակել է հարյուրավոր ծայրահեղական օգտահաշիվներ
Facebook-ն արգելափակել է հարյուրավոր օգտահաշիվներ՝ կապված ԱՄՆ-ում անկարգություններում ներքաշված ծայրահեղականների հետ: Այս մասին հայտնում է ընկերության կայքը:
Մասնավորապես, Facebook սոցիալական ցանցում արգելափակվել է 220, Instagram-ում՝ 95 օգտահաշիվ, որոնք կապված են աջակողմյան «Boogaloo» շարժման հետ:
Այդ էջերով իրականացվում էր բռնությունների քարոզչություն՝ քաղաքացիական անձանց, ոստիկանության, պաշտոնատար անձանց և պետական գերատեսչությունների նկատմամբ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, փակվել է ևս 500 օգտահաշիվ, որոնք կապված չէին այս շարժման հետ, բայց ներգրավված էին նմանատիպ բովանդակության տարածման գործում:
ԱՄՆ-ում անկարգությունները սկսվել են ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: