01/07/2020 10:58
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, մահացել է 12 մարդ
Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 26 065 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 523-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 14 563 մարդ (+515), այս պահին բուժվում է 10 900-ը (-4)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 602 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 453 (+10), այլ պատճառներով՝ 149 (+2):
Մեկ օրում մահացել է 12 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (կին), 83 (տղամարդ), 79 (կին), 70 (կին), 65 (կին), 76 (տղամարդ), 66 (տղամարդ) և 76 (տղամարդ) տարեկան։
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։