01/07/2020 11:04
Դատարանը որոշել է՝ Բրազիլիայի նախագահը կարող է դիմակ չկրել
Բրազիլիայում դատարանը չեղարկել է ավեկի վաղ ընդունված դատական կարգադրությունը, որի համաձայն՝ նախագահ Ժաիր Բոլսոնարուն հանրային վայրերում պետք է բժշկական դիմակ կրի, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ դատարանը Բոլսոնարուին պարտավորեցրել էր Բրազիլիա դաշնային շրջանի բոլոր հանրային վայրերում դիմակ կրել։ Այս միջոցառմանը չհետևելու դեպքում նրան սպառնում էր օրական մոտ 387 դոլարի չափով տուգանք:
«Դաշնային շրջանի բնակիչներին դիմակ դնել պարտավորեցնող հրամանն արդեն գործում է, այդ պատճառով արդարադատության կողմից նոր սահմանափակումներ չպետք է սահմանվեին», - հայտարարել է դատավորը։
Բրազիլայի նախագահն իրեն աջակցող ցույցերի և հավաքների ժամանակ բազմաթիվ անգամ փողոց է դուրս եկել առանց դիմակի և ձեռնոցների։