01/07/2020 09:51
«Հրապարակ». ԱԺ-ում վատթարանում է կորոնավիրուսային իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովում կորոնավիրուսային իրավիճակն օրեցօր վատթարանում է։ «Իմ քայլում» նոն-ստոպ ռեժիմով աշխատում են, որպեսզի ՍԴ-ի օպերացիան չձախողվի։ Այժմ գլխավոր խնդիրն «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունն է, որով հնարավորություն կտրվի հիվանդ պատգամավորներին գրավոր տեղեկացնել իրենց քվեարկության մասին, ինչպես այժմ արվում է գործուղման մեջ գտնվելու ընթացքում՝ առանց նիստին ներկա լինելու։
Մի արտահերթ էլ՝ արագացված ռեժիմով, դրա համար կհրավիրեն, որպեսզի չտապալվի ՍԴ դատավորների ընտրությունը։ Իշխանությունն օրենքով երկամսյա ժամկետ է սահմանել ՍԴ-ն համալրելու համար։
Օրենքի փոփոխությունից հետո ով ինչքան ուզում է, թող կորոնավիրուսով վարակվի՝ տներից գրություն կուղարկեն և կապահովեն անհրաժեշտ քվեները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: