01/07/2020 09:56
«Հրապարակ». ԲՀԿ-ականները «կարճատև» արձակուրդ են վերցրել. առնվազն 2 շաբաթ հանդիպումներ չեն ունենալու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գագիկ Ծառուկյանի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, ԲՀԿ-ականները «կարճատև» արձակուրդ են վերցրել. առնվազն 2 շաբաթ հանդիպումներ չեն ունենալու, սակայն թեժ աշնան պլանները մշակվում են։
Հիվանդ են նաև պատգամավորներ Արթուր Գրիգորյանը և Կարինե Պողոսյանը։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը քրեական գործերով վախեցրել է ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին։
Նա մի քանի շաբաթ է՝ ԲՀԿ-ի հետ չի շփվում, անջատել է հեռախոսը, նույնիսկ Ծառուկյանի դատական նիստերի ժամանակ չի գնացել նրան աջակցելու։
Երեկ մեզ չհաջողվեց կապվել նրա հետ: Արման Աբովյանը փոխանցեց, որ որևէ տեղեկություն չունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: