01/07/2020 11:42
Կանադան երկարաձգել է արտասահմանցիների համար երկիր մուտք գործելու արգելքը
Կանադան առնվազն մինչև հուլիսի 31-ը երկարաձգել է արտասահմանցիների համար երկիր մուտք գործելու արգելքը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կանադայի սահմանապահ ծառայության գործակալության ներկայացուցիչ Ռեբեկա Փուրդիի հայտարարությանը:
Նա հայտարարել է, որ Կանադա մուտք գործող օտարերկրացիների համար արգելքը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը, «հասարակական առողջության նկատառումներից ելնելով»:
Նշվում է, որ այդ սահմանափակումը երկրում մտցվել է մարտի 16-ին՝ որպես կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի մաս:
Բացի այդ, Կանադայի իշխանությունները մինչև օգոստոսի 31-ը երկարացնում են երկիր մուտք գործող անձանց համար ինքնամեկուսացման խիստ պահանջները:
Ըստ վերջին տվյալների՝ Կանադայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 103 918-ի: 8566 մարդ մահացել է, ավելի քան 67 178-ը՝ ապաքինվել: