01/07/2020 11:45
Հայկական ատոմակայանը հուլիսի 1-ին կանգնեցվել է 65 օրով պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով
Հայկական ատոմակայանը հուլիսի 1-ին կանգնեցվել է պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով։
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում կատարման ենթակա մեծածավալ աշխատանքներ ընդգրկող պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի կանգը տեղի է ունեցել 2020 թ. հուլիսի 1-ին՝ ժամը 00:00-ին, իսկ էներգաբլոկի գործարկումը ծրագրված է 65 օր հետո՝ սեպտեմբերի 3-ին: