01/07/2020 13:09
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 216 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 216 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 9536 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6556 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 654 405 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 10 281 մարդ՝ ընդհանուր առմամբ՝ 422 931 պացիենտ: