01/07/2020 13:53
Հոնգկոնգում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել ազգային անվտանգության օրենքի պատճառով
Հոնկոնգյան ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 30 մարդու՝ ազգային անվտանգության մասին օրենքը խախտելու, ապօրինի հավաքույթներ կատարելու և իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատանքը խոչնդոտելու կասկածանքով, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Քոզուեյ-Բեյ շրջանում, որտեղ մի քանի խմբավորումներ են հավաքվել Հոնգկոնգը Չինաստանի իրավասության փոխանցման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՝ խաթարելով հասարակական կարգը:
Չնայած ոստիկանության անհապաղ ցրվելու և անօրինական գործողությունները դադարեցնելու կոչերին՝ շատերը հրաժարվել են կատարել իրավապահ մարմինների պահանջները: