01/07/2020 19:22
Եթովպիայում 50 մարդ է զոհվել երգչի սպանությունից հետո սկսված ընդհարումների ժամանակ
Եթովպիայի Օրոմիայի նահանգում սկսված անկարգությունների ընթացքում, որոնք բռնկել են երաժիշտ և քաղաքական ակտիվիստ Հաակաալուու Հունդեսաայի սպանությունից հետո, առնվազն 50 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Ադամա քաղաքի (Օրոմիայի նահանգ) կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժշկին, հաղորդել է ընդհարումների ընթացքում ութ զոհվածի և 80 տուժածի մասին:
Ավելի ուշ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի է ունեցել երեք պայթյուն, զոհերի թվի և պատահարի այլ մանրամասնությունների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել: