01/07/2020 14:18
«Վերադառնում եմ կյանք». կնոջ մահից հետո Լևոն Արոնյանն առաջին գրառումն է արել. Լուսանկարներ
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կնոջ մահից հետո առաջին անգամ գրառում է արել ու հայտարարել, որ վերադառնում է լիարժեք կյանքի ու աշխատանքի:
«Երկար ժամանակ պահանջվեց, բայց ես նորից վերադառնում եմ կյանքի և աշխատանքի: Ինչպես ձեզանից շատերը, ես նույնպես սովոորւմ եմ հեռավար աշխատանքի։ Սա իդեալական չէ, բայց բավականին ժամանակ է խնայում։
Որպես այլ նորություն՝ կարող եմ ասել, որ վերջերս այնքան շատ եմ պատրաստում, որ վերջապես սովորել եմ ուտելու համար պիտանի ճաշատեսակներ պատրաստել։
Լսում եմ երաժշտություն, բացահայտել եմ որոշ արտիստների։ Դասականներից խորհուրդ եմ տալիս տալիս լսել Մարիա Գրինբերգին և Տատյանա Նիկոլաևին, իսկ վոկալ ջազից՝ Էնդի Բեյին։
Ժամանակիս մեծ մասը Երևանում եմ անցկացնում։ Երբեմն ընկերներիս հետ բնության գիրկ եմ գնում։
Կարանտինի պատճառով չեմ կարողանում ֆիզիկական վարժություններ կատարել, ինչը փոքր-ինչ նյարդայնացնող է։ Այս ժամանակահատվածում Պոնչիկի (նկատի ունի իր շանը) հետ որոշ բաներ ենք տանը կատարում։
Ձեզ հետ եմ ուզում կիսվել որոշ զվարճալի լուսանկարներով», - գրել է նա՝ կից հրապարկելով լուսանկարներ։