01/07/2020 15:48
Իսպանիան և Պորտուգալիան բացում են ընդհանուր սահմանը
Իսպանիան և Պորտուգալիան բացում են ընդհանուր ցամաքային սահմանը, որը փակվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով մարտի կեսից ի վեր:
Արարողությանը, որն առաջինն անցկացվում է Իսպանիայի տարածքում՝ Բադախոս բերդում, իսկ այնուհետև՝ սահմանի մյուս կողմում ՝ Էլվասում, մասնակցում են Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Պորտուգալիայի նախագահ Մարսելա Ռեբելու դի Սոուզան, Պորտուգալիայի նախարարների կաբինետի ղեկավար Անտոնիո Կոստան:
9-րդ դարում արաբների կողմից կառուցված Ալկասաբա ամրոցում երկու երկրների օրհներգերը լսելուց հետո, որտեղ այժմ գտնվում է թանգարան, երկու պետությունների և կառավարությունների ղեկավարները այցելել են Էլվաշ ամրոց: