01/07/2020 10:19
Պաշտոնական․ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց վարձակալության պայմանագիրը «Ռոմայի» հետ մինչև 2021 թվականը
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է վարձակալության պայմանագիրը իտալական «Ռոմայի» հետ։
Մխիթարյանը «Ռոմայում» մնալու է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ինչպես նաև կա նախնական համաձայնություն 2020-2021 մրցաշրջանի համար։
«Շատ ուրախ եմ, որ մնում եմ այստեղ, քանի որ ունեմ երազանքներ, որոնց դեռ չեմ հասել։ Ես անհամբերությամբ դրան եմ սպասում», - ասել է Մխիթարյանը։
Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 19 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում։