02/07/2020 11:09
Մեր գլխավոր խնդիրը միշտ պետք է լինի բանակը. Արցախի նախագահ
Մեր գլխավոր խնդիրը միշտ պետք է լինի բանակը, մեր մարտունակության աստիճանը, ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Բանակը լինելու է իմ ուշադրության կենտրոնում՝ անկախ գրաված դիրքից և հնարավորությունից: Մեր ազգի ապագան պայմանավորված է բանակի հզորությամբ: Մենք ամեն օր, ամեն ժամ պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը: Բանակը, մարտունակությունն ու պաշտպանվածությունը մեր գլխավոր խնդիրն են լինելու», - կրկին շեշտեց ԱՀ նախագահը: