02/07/2020 15:27
ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում են ուղարկել։
ԱԺ նախագահին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։