02/07/2020 10:50
Մեքսիկայում վերականգնողական կենտրոնի վրա հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է մահացել
Առնվազն 24 մարդ է զոհվել, ևս 7-ը՝ վնասվածքներ ստացել Մեքսիկայի Իրապուատո քաղաքում թմրակախվածություն ունեցողների համար ապօրինի գործող վերականգնողական կենտրոնի վրա կատարված զինված հարձակման հետևանքով, հայտնում է Guanajuato Informa պարբերականը:
Գուանահուատո նահանգի ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում չի կարողացել հաստատել առևանգվածների մասին տեղեկությունները: Նշվում է, որ զինված անձինք հիվանդանոցին մոտեցել են 3 բեռնատարով: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: Գործի է դրվել նաև բանակն ու ազգային գվարդիան: Հանցագործներին ձերբակալել չի հաջողվել: