02/07/2020 18:07
Պոմպեո. ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով
Թուրքիայի իշխանություններին կոչ է անում Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով և այն հասանելի թողնել բոլոր մարդկանց այցելության համար, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը քննարկում է Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը (այժմ այն ունի թանգարանի կարգավիճակ):
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի խոսքով՝ իր երկիրն իրավունք ունի փոխելու տաճարի կարգավիճակը, այն վերածելով մզկիթի՝ առանց հաշվի առնելու մյուս պետությունների կարծիքները:
«Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը՝ Սուրբ Սոֆյայի տաճարը թողնել որպես կրոնական ավանդույթների հարգմանը հանձնառության և պատմական բազմազանության օրինակ, որոնք ավանդ են ներդրել Թուրքիայի Հանրապետությունում և երաշխավորել, որ այն հասանելի կմնա բոլորի համար», - ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ, որը տարածվել է պետական դեպարտամենտի կողմից:
Նա նշել է որ թանգարանի կարգավիճակը թույլ է տալիս ամբողջ աշխարհի մարդկանց մուտք ունենալ այդ «հոյակապ նվաճում» և իմաստավորել այն: