02/07/2020 11:52
Մեր երկրի տնտեսության զարգացման համար նվազագույն շեմը պետք է լինի 8 տոկոսը. Արայիկ Հարությունյան
Մեր երկրի տնտեսության զարգացման համար նվազագույն շեմը պետք է լինի 8 տոկոսը, և ուզում եմ վստահեցնել, որ ծրագրերը գերակատարվելու են, ուղիղ եթերում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ունենալու ենք տնտեսական աճի բարձր տեմպեր՝ գյուղատնտեսության, ծառայության և այլ ոլորտներում: Շատ ավելի մեծ թվով աշխատատեղեր են ստեղծվելու՝ մանավանդ շինարարության, գյուղատնտեսության և վերամշակման բնագավառներում:
Պետք է փորձենք ճիշտ վերաբնակեցման, հայրենադարձության քաղաքականություն իրականացնել, ինչը թույլ կտա լուծել նաև աշխատուժի խնդիրը: Շարունակական բարձրանալու են աշխատավարձերը, թոշակները, նպաստները», - ասաց ԱՀ նախագահը: