02/07/2020 17:26
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան ավելի քան 148 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2652 նոր դեպք, մահացել է 148 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2652 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 232 863 մարդ, ապաքինվել՝ 194 098-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 11 106-ի: