02/07/2020 16:42
Կորոնավիրուսի հետևանքով մահացած գյումրեցի կնոջ կորած դին հայտնաբերվել է
Կորոնավիրուսի հետևանքով մահացած տատիկի կորած դին գտնվել է։
«Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի։ Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես և ենթադրելի էր, անփութության հետևանքով տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո, սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում և տատիկի դին կտեղափոխվի Գյումրի։
Դժվար է ասել սա այս պատմության happy end-ն է, թե՝ ոչ, բայց հանգստություն տատիկի հոգուն և հույս ունենանք, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորեցին գյումրեցի տատիկին՝ դեռ չեն կորցրել և կհանձնեն հարազատներին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսի հետևանքով մահացած տատիկի դին չեն կարողանում գտնել:
Առողջապահության նախարարությունն արձագանքել էր դեպքին՝ նշելով, որ հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է ոստիկանությունը: