03/07/2020 19:31
ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին (Փաստինֆո)
«Փաստինֆո»-ի՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, երեկ ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։
ԱԱԾ-ում դատավորին ցույց են տվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունն՝ անկախ դատավարական խախտումներից։
«Փաստինֆո»-ն փորձեց մեկնաբանություն ստանալ Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանից, սակայն վերջինս նշեց, որ կալանքի վերաբերյալ նոր միջնորդության մասին իրեն որևէ բան հայտնի չէ, իսկ ավելի ուշ արդեն չհաջողվեց նորից կապ հաստատել։
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, ինչի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել դատախազության կողմից։