03/07/2020 17:09
Հնդկաստանում հանցագործների հետ փոխհրաձգության ժամանակ ութ ոստիկան է մահացել
Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում հանցագործների հրոսակախմբի հետ սկսած փոխհրաձության ժամանակ առնվազն ութ ոստիկան է մահացել, 12-ը վիրավորվել է, հայտնում է «The Times of India» թերթը:
Քրեական հանցագործների դեմ իրավահ մարմինների աշխատակիցների մարտը տեղի է ունեցել Քանփուրի օկրուգի գյուղերից մեկում:
Հանցագործները կրակ են բացել կարգի 40 պահապանի վրա, որոնք ժամանել էին հրոսակախմբի պարագլխին կալանավորելու համար, որի դեմ 60 գործ է հարուցված:
«News18» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հրոսակախմբի պարագլուխը, հավանաբար, նախազգուշացված է եղել պատրաստվող կալանքի մասին, և հանցագործները բետոնե բլոկներով փակել են գյուղի ճանապարհը: Սակայն իրավապահները մաքրել են ճանապարհը, ինչից հետո հայտնվել են կրակոցների տարափի տակ, որը գանգստերներն արձակել են հարևան շենքերի տանիքներից: