03/07/2020 18:06
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 154 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2566 նոր դեպք, մահացել է 154 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2566 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 235 429 մարդ, ապաքինվել՝ 196 500-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 11 266-ի: