03/07/2020 11:45
Մյանմայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի
Մյանմայի հյուսիսում նեֆրիտի հանքի մոտակայքում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի, հայտնում է Reuters-ը:
Ըստ տեղական հրդեհային դեպարտամենտի` սողանքը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան երկրի հյուսիսում գտնվող Կաչին նահանգի Խփական բնակավայրի տարածքում: Պատճառը հորդառատ անձրևներն են:
Հաղորդվում է, որ 43 մարդ հոսպիտալացվել է, փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են:
Զոհերի կեսի ինքնությունը դեռ չի պարզվել, նրանց մեծ մասը միգրանտներ էին, որոնք բնակվում էին հանգի հարևանությամբ գտնվող փոքր վրաններում: