03/07/2020 12:30
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հրաժարականի դիմում է ներկայացրել, ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:
«Նախագահն ընդունել է (միջնորդագիրը՝ խմբ.)», - նշված է հաղորդագրության մեջ:
Մինչև նոր կառավարության նշանակումը, Ֆիլիպը կշարունակի վարել ընթացիկ գործերը: Հունիսի վերջին նա հաղթել էր Հավրի քաղաքապետի ընտրություններում ՝ միաժամանակ հայտարարելով, որ կարող է մնալ վարչապետի պաշտոնում մինչև 2022 թվականը: