03/07/2020 17:23
Թուրքիայում՝ հրավառություններ արտադրող գործարանում, մի քանի պայթյուն է որոտացել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հրավառություններ արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն տասը մարդ է տուժել, հայտնել Է Սաքարիայի նահանգապետ Չեթին Օքթայ Քալդըրըմը:
«Վիրավորվել է տասը մարդ, նրանց տեղափոխել են մերձակա հիվանդանոց», - մեջբերում է նրա խոսքը «CNN Turk» հեռուստաալիքը:
«Haberturk» հեռուստաալիքի տվյալներով՝ գործարանում էր 150-ից 200 աշխատող: