03/07/2020 13:50
Հնդկաստանում կայծակի հարվածներից 26 մարդ է մահացել
Հնդկաստանի Բիհարի արևելյան նահանգի առնվազն 26 բնակիչ է զոհվել կայծակի հարվածներից, հայտնում է Hindustan Times թերթը:
Վերջին ժամանակներս Բիհարում դա արդեն երրորդ նման կարգի ողբերգությնն է մեծ թվով զոհերով: Հունիսի 25-ին կայծակներից զոհվել է 92, իսկ հունիսի 30-ին՝ ևս 11 մարդ, հիշեցնում Է հրատարակությունը:
Տեղի իշխանությունների տեղեկատվությամբ՝ պատահարի պատճան այն է, որ մարդիկ ամպրոպի ժամանակ շարունակում են աշխատել դաշտում՝ չնայած վտանգի բարձր մակարդակի հայտարարմանն արտակարգ ծառայությունների կողմից:
Բիհարի կառավարության գլխավոր նախարար Նիթիշ Կումարը ցավակցություն Է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ նահանգի բնակիչներին հորդորել Է պահպանել անվտանգության միջոցները տարածաշրջանում շարունակվող տեղատարափ անձրեւների եւ ամպրոպների պատճառով,