03/07/2020 12:03
Մինչ դուք հույսեր եք փայփայում, որ ընդդիմությունը կարող է «մահանալ», երկրում ձեր երեսից իրական մարդիկ են մահանում․ Արման Աբովյանը՝ Թորոսյանին
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադարձել է երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ կորոնավիրուսի հետևանքով մահացած կնոջ կորած դիի վերաբերյալ արձագանքին, որի մասին հայտարարել էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Թորոսյանը մասնավորապես կոչ էր արել պատգամավորին վերադառնալ սեփական «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե դա հնարավոր է։
Իմ կարծիքով նա է, երբ իշխանավորները կամ ադեկվատությունից են զուրկ, կամ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոնին կամ էլ հաճախ երկուսն միասին։
Տեսեք ինչ է կատարվում, ակնհայտ «բարդակի» երեսից (ներեցեք բառիս համար) կորել է մարդու դի, ԱԺ պատգամավորը ( տիկին Զոհրաբյանը )բարձրաձայնել է խնդրի մասին, իսկ առողջապահության նախարարը այս փաստից խիստ նեղացել է և զայրացել է ։
Առողջապահության նախարարը գոնե ներողություն խնդրի մարդկանցից կամ գոնե ամոթի զգացմունքից սուս փուս մի տեղ թաքնվի, իր արևին «թույն» բոցերա անում և մինչ ինքը շարունակում է իր «կիսամեռ» քաղաքական ուժի թեզերը առաջ բրդել, այդ պահին մարդիկ շարունակում են զոհվել համավարակից և իշխանության ադեկվատության խայտառակ պակասից։
Ուշքի եկեք տղաներ և աղջիկներ, մինչ դուք հույսեր եք փայփայում որ ընդդիմությունը կարող է «մահանալ», երկրում ձեր երեսից իրական մարդիկ են մահանում։
Ինչ վերաբերվում է «մահացած՛ քաղաքական ուժերի թեմային, ապա կարծում եմ, որ առաջին հերթին նախարարը պետք է մտածի իր ուժի խայտառակ կարգավիճակի մասին և առհասարակ շատ զգույշ խոսի մահերի մասին...շատ զգույշ։
Հ.Գ. Իրենց դեպքում մի շատ լավ ասացվածք կա՝ «գերեզման փորողը, ինքը ընկավ փոսի մեջ»», - գրել է Աբովյանը։