03/07/2020 15:04
Կորոնավիրուսային ռեկորդ է գրանցվել Հնդկաստանում
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 20 903-ով և հասել 625 544-ի:
Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության փոխանցմամբ՝ 24 ժամում մահացածների թիվն ավելացել Է 379-ով և հասել 18 213-ի:
Ախտահարվածների թվի օրական աճը Հնդկաստանի համար դարձել ռեկորդային համավարակի ամբողջ ժամանակամիջոցում, նախորդ ռեկորդը սահմանվել Էր հունիսի 28-ին՝ 19900 դեպքով: Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի հիվանդանոցներում բուժվում Է 227 439 հիվանդ, առողջացել է 379 892-ը: