03/07/2020 18:28
Չեռնոգորիայում 100 եվրոյից սկսած տուգանք է սահմանվել դիմակ չդնելու համար
Չեռնոգորիայի իշխանությունները ֆիզիկական անձանց համար կորոնավիրուսի դեմ պայքարում հակահամաճարակային միջոցառումներին չհետևելու համար 100, իսկ իրավաբանական անձանց համար 2000 եվրոյից սկսած տուգանքներ են սահմանել, հայտնում է կառավարությունը:
Այնտեղ բնակչությանն ինֆեկցիոն հիվանդություններից պաշտպանության մասին օրենքում նոր կետեր են ներառվել, որոնք ուրբաթ օրվանից սկսած կիրառվելու են։
«Ֆիզիկական անձանց համար 100-ից 2000 եվրոյի չափով տուգանք է սպառնում, եթե վերջիններս չեն հետևում սոցիալական հեռավորությանը, դիմակներ և պաշտպանության համար նախատեսված այլ միջոցներ չեն կրում, կամ այնպիսի օբյեկտ են առանց դիմակ մտնում, որտեղ դրա կիրառումը պարտադիր է», - նշվում է կառավարության թվիթերյան էջում: