03/07/2020 16:56
Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու հարցը
Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու հարցը, լրագրողներին հայտնել է վարչապետ Գեորգի Գախարիան:
Մայիսի սկզբին Գախարիան հայտարարել էր, որ հունիսի 15-ից Վրաստանը կբացվի ներքին զբոսաշրջության ծառայության տրամադրման համար, իսկ հուլիսի 1-ից պատրաստ կլինի ընդունել օտարերկրացի զբոսաշրջիկներին:
«Մենք առայժմ չենք կարող հապճեպ քայլեր անել ցամաքային սահմանները բացելու կապակցությամբ: Վրաստանի քաղաքացիների կողմից ցամաքային սահմանները հատելը, ինչպես նաև այն ամենը, ինչը կապված Է բեռների փոխադրման հետ, իրականացվում է բացարձակապես անարգել», - հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով՝ վրացական կողմը մեծ հարմարավետություն է ստեղծում միջազգային ընկերությունների և փոխադրողների համար:
Միևնույն ժամանակ, իշխանությունները վերահսկում են յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենա և ստուգում վարորդների առողջական վիճակը: