03/07/2020 20:01
Ֆլորիդայի խոշորագույն շրջանում պարետային ժամ է սահմանվել
Ֆլորիդայի խոշորագույն շրջանում՝ Մայամի-Դեյդում, պարետային ժամ է սահմանվել կորոնավիրուս դեպքերի աճի պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանի ղեկավար Կառլոս Խիմենեսին:
Նա որոշել է արգելել տանից դուրս գալը գիշերային ժամերին՝ 22։00-ից մինչև 6։00 ընկած ժամանակահատվածում։ Այդ արգելքը կգործի անժամկետ՝ մինչև նոր կարգավորումների սահմանումը։
Ժամանցի վայրերը, որ նախատեսվում էր բացել առաջիկա օրերին, այդպես էլ կմնան փակ։
Վերջին մեկ օրում մասնագետները Ֆլորիդայում 10 հազար վարակման դեպք են արձանագրել։