04/07/2020 10:48
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, մահացել է 9 մարդ
Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 27 900 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 580-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 15 935 մարդ (+451), այս պահին բուժվում է 11 331-ը (+120)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 634 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 477 (+8), այլ պատճառներով՝ 157 (+1):
Մեկ օրում մահացել է 9 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: