04/07/2020 11:23
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել :
Մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:
Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:
Հաստատված դեպքերի թիվը 129 է, ընդհանուր թեստավորումների քանակը՝ 2067: