04/07/2020 14:49
Ճապոնիայում ջրհեղեղի և սողանքի հետևանքով ութ մարդ է անհետ կորել
Ճապոնիայի հարավ-արևմուտքում ջրհեղեղի և սողանքի հետևանքով ութ մարդ է անհետ կորել, հայտնում է NHK հեռուստաալիքը ՝ վկայակոչելով հրշեջ ծառայության տվյալները:
Կումամոտոյի և Կագոշիմայի պրեֆեկտուրաներում 322 500 մարդու տարհանվելու խորհուրդ է տրվել:
Բացի ոստիկանության և հրշեջ բրիգադից, որը Ճապոնիայում կատարում է փրկարարական և շտապօգնության ծառայության գործառույթները, աղետի վայր է ուղարկվել 10 հազար զինվորական:
Ըստ վերջին տվյալների՝ մոտ 8 հազար մարդ մնում է առանց էլեկտրականության: